


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

20:14 . 17/04
Փոփոխություններ ընդունելության քննարկարգում` հօգուտ դիմորդների: Բուհ ընդունվածների անուններն այս տարի կփակցվեն շուտ` հուլիսի 15-ին, այսինքն, զորակոչային տարիքի դիմորդները կհասցնեն բուհ ընդունվել:
Փոփոխություն է կատարվել նաեւ օտար լեզուների քննությունների ցանկում. որպես օտար լեզու այժմ դիմորդը կարող է հանձնել նաեւ ռուսերենը, ինչը մինչ այժմ որոշ մասնագիտությունների համար հնարավոր չէր:
Ընդունելության միասնական քննությունների հիմնական փուլը կմեկնարկի հունիսի 1-ից, իսկ լրացուցիչ փուլը կանցկացվի հուլիսի 2-8-ը: Մասնագիտությունների ընտրության համար դիմում-հայտերը պետք է ներկայացվեն մայիսի 5-ից հունիսի 1-ը, ի դեպ, ներկայանալով այն բուհ, որտեղ շրջանավարտը դիմում է առաջին հայտով:
Բացի դրանից, կկազմակերպվի նաեւ լրացուցիչ փուլ, որտեղ թափուր մասնագիտությունների համար կարող են քննություն հանձնել այն շրջանավարտները, ովքեր հավաքել են դրական միավորներ, սակայն չեն ընդունվել:
Ի դեպ, ուսանող դառնալու համար պայքարելու է 18.129 դիմորդ՝ Հայաստանից ու Արցախից: Ամենաշատը քննություն կհանձնեն "Հայերեն լեզու եւ գրականություն", ամենաքիչը` "Պարսկերեն" եւ "Իտալերեն" առարկաներից: