


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

17:47 . 16/04
Հայաստանի եւ Բելառուսի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Սերգեյ Մարտինովի այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք ծրագրեր:
Իսկ մամուլի ասուլիսի ժամանակ Նալբանդյանը նշել է, որ վերջին մեկուկես տարում սա բելառուս գործընկերոջ հետ երրորդ հանդիպումն է, ինչը փաստում է, որ երկուստեք համագործակցությունն օր օրի զարգանում է: Նա նաեւ ընդգծել է, որ առաջխաղացում է նկատվում հատկապես միջխորհրդարանական եւ միջկառավարական հարաբերություններում, իսկ Հայաստանի մի շարք մարզեր բարեկամական հարաբերություններ ունեն Բելառուսի մարզերի ու քաղաքների հետ:
Տնտեսական ու առեւտրային հարցերից բացի, քննարկվել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ներկայիս գործընթացներին առնչվող հարցեր: