


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Վարչապետը մի քանի օր շարունակ խուսափում էր հրապարակային գնահատականներ տալ, բավարարվելով մամուլի քարտուղարի կողմից հերքման հայտարարությամբ...
Գորիսում տեղի ունեցած հայտնի դեպքը ստիպեց մեզ բացել գզրոցներն ու արխիվից հանել տարբեր տարիների աղմկահարույց ու դատապարտելի բազմաթիվ դեպքերից ընդամենը մի քանիսը:



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

16:41 . 14/04
"Ռոսպոտրեբնադզոր"-ը շրջանառությունից հանել է մանուկների համար նախատեսված իսրայելական "Remedia" շիլան, որի մեջ հայտնաբերվել են վտանգավոր մանրէներ: Այս մասին հաղորդում է "Արմենպրես"-ը:
"Մենք ստուգում ենք կատարել ամբողջ երկրում: Ներկայում այս սերիայի արտադրանք առեւտրական ցանցերում չկա",- ապրիլի 14-ին "Ինտերֆաքս"-ին ասել է "Ռոսպոտրեբնադզոր"-ի ղեկավար, ՌԴ-ի գլխավոր պետական սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն:
Մարտ ամսվա վերջին "Ռոսպոտրեբնադզոր"-ը հաղորդել էր, որ Կիպրոսի սահմանին կատարված ստուգման ժամանակ մանուկներին կերակրելու համար նախատեսված իսրայելական արտադրության բրնձի շիլայում հայտնաբերվել են մանրէներ, որոնք վաղ տարիքի երեխաների մոտ սննդային թունավարակների հարուցիչներ են:
Ինչպես պարզել է ստուգումը, վտանգավոր մանկական սնունդը մատակարարվել է Մոսկվային եւ Մոսկվայի մարզին, Տյումենին, Թաթարստանին, Ամուրի, Նովգորոդի, Կալինինգրադի, Ռոստովի, Տուլայի եւ Վլադիմիրի մարզերին, Բաշկիրիային, Հյուսիսային Օսիային եւ Պերմի երկրամասին:
Օնիշչենկոն հաղորդել է, որ "Ռոսպոտրեբնադզոր"-ը աշխատել է առեւտրական ցանցերի եւ գնորդների հետ, վտանգավոր արտադրանքն օպերատիվ կերպով հանվել է շրջանառությունից: