


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

19:51 . 13/04
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը վերադարձել է Բելգիայում կայացած ՈւԵՖԱ-ի հերթական սեմինար հանդիպումից:
Հանդիպման նպատակն էր մշակել մարզչական որակավորումն ավելի արդյունավետ դարձնելու նոր մեթոդներ:
Սեմինարից հետո Վարդան Մինասյանը մեկնել էր Հոլանդիա՝ ներկա գտնվելու Նորայր Մամեդովի խաղային եւ մարզումային ընթացքին: Վարդան Մինասյանին չի հաջողվել տեսնել Մամեդովի խաղը, սակայն "Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի" պաշտոնական կայքին տված հարցազրույցում մեր հավաքականի գլխավոր մարզիչը նշել է, որ Նորայր Մամեդովն ունի հայրենասիրության եւ մարդկային այնպիսի որակներ, որոնք անպայման թույլ կտան նրան ապագայում տեղ գտնել ազգային հավաքականում:
"Նորայրը կարող է օգտակար լինել ե՛ւ ազգային, ե՛ւ երիտասարդական հավաքականին",- ասել է Վարդան Մինասյանը:
Նա նշել է, որ արդեն Նորայր Մամեդովը սկսել է ազգանվան փոփոխման գործընթացը, որը Հոլանդիայում կարող է տեւել մինչեւ 20 շաբաթ:
"Միայն դրանից հետո հայ երկրպագուները կարող են տեսնել Նորայր Մամեդովին հավաքականում, դա Մամեդովի ցանկությունն է",- ասել է Վարդան Մինասյանը: