


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

18:56 . 12/04
Գյումրիիում վերջին օրերին հաճախակիացել են հավաքները` ընդդեմ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի: "Ոչ ադրբեջանական ֆիլմերի փառատոնին" այս ու նման այլ պաստառներով եւ "Վանյան, հեռացի՛ր" վանկարկումներով այսօր վաղ առավոտից "Դաշնակցության" երիտասարդներն են շրջափակել Գյումրիի "Ասպարեզ" ակումբը:
Պատճառը "Ստոպ" ադրբեջանական ֆիլմերի կինոփառատոնն էր, որը պետք է տեղի ունենար հենց այսօր. կազմակերպիչ Գեորգի Վանյանը հայտարարել էր, որ մեկ հանդիսատես ունենալու դեպքում անգամ փառատոնը կայանալու է:
Դաշնակցական երիտասարդներն այս առնչությամբ հանդես են եկել նաեւ հայտարարությամբ։ "Մենք` ՀՅԴ ՀԵՄ-ի անդամներս, կոչ ենք անում Ձեզ միանալ բողոքի ակցիային, որը բխում է յուրաքանչյուր հայի սկզբունքներից: Ատելություն չունենալով որևէ մշակույթի նկատմամբ՝ չենք հանդուրժի Հայաստանում նման միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:
Ինչեւէ, ակումբի մոտ հավաքված գյումրեցիների ճնշումներին տեղի տալով՝ ավելի ուշ Վանյանն ասել է, որ հրաժարվում է Գյումրիում փառատոն անցկացնելու մտքից եւ ոտիկաններից պահանջում է ապահովել իր անվտանգությունը, իսկ ակտիվիստներին հեռացնել ժուռնալիստների "Ասպարեզ" ակումբից, որպեսզի ինքը ոստիկանների ուղեկցությամբ անվտանգ հասնի Երեւան: Նշենք, որ այսօր երկու անգամ փորձ է արվել ծեծի ենթարկել փառատոնի կազմակերպչին, սակայն ոստիկանների միջամտությամբ այդ փորձերը կասեցվել են:
Հիշեցնենք նաեւ, որ առաջին անգամը չէ, որ Գեորգի Վանյանը փորձում է ադրբեջանական ֆիլմերի փառատոն անցկացնել Հայաստանում. Երեւանում եւս Վանյանի նախաձեռնությունը տապալվել էր:
Մեկնաբանություններ` 1
ՎԱՐՈՒԺԱՆ | 23:28 . 12/04
էտ Գեորգի Վանյանի արմատները մի հատ թող ստուգեն: Կարողա հայ չի: Կամ էլ թուրքերը մեծ գումար են տվել. դրա համար վիզ դրած ուզումա փառատոնը անցկացնի: Էտքան շուտ մոռացավ, որ Նախիջևանում մի քանի օր առաջ հարյուրավոր գերեզմաններ ավերեցին ու պղծեցին, Մարաղան, Գետաշենը, Սումգաիթը, միլիոն ու կես մենակ մե՜ր մայրերն ու քույրերն էին, իրենը չեին: Մեզ էտպես արվեստի մշակ պետք չի: