


'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման


Հարավային Կովկասում Մոսկվան սկսել է քաղաքական մանևրների նոր շրջափուլ:
Քաղաքական ու պետական վերեւներին հիշելիս` միտքս եկավ մանկական մի ոտանավոր. հեղինակի անունը, ցավոք, չեմ հիշում...



'Երկիրն ու Երկիրը' - Համաշխարհային կարևորություն ունեցող իրադարձություններն ու դեպքերը` առանց որևէ քողարկման











'"Երկիր Մեդիան" CNN-ի համար' -

'Ապոլիտիկա' - Քաղաքական գործիչները բացում են փակագծերը բարու ու չարի, կանանց ու սիրո, պատերազմների և խաղաղության մասին:

15:27 . 29/09
Կառավարության նիստի թիվ մեկ թեման այսօր 2012 թվականի բյուջեի նախագիծն էր: Հոկտեմբերի 1-ին այն կուղարկվի Ազգային ժողով:
Հաջորդ տարվա տնտեսական գլխավոր փաստաթուղթն այսօր Կառավարության անդամներին ներկայացրեց ֆինանսների փոխնախարարը: Պետբյուջեի եկամուտները նախատեսված են 910 միլիարդ դրամի չափով, որից 96 տոկոսից ավելին հարկային եկամուտներն են:
Ծախսային հիմնական մասը կկատարվի ներքին ռեսուրսների` հարկային մուտքերի հաշվին: 65 միլիարդ դրամ է նախատեսված Կառավարության համար գերակա որոշ ուղղությունների ֆինանսավորման նպատակով։ Դրանց թվում է սոցիալական ոլորտումը, որտեղ նախատեսվում է թոշակների բարձրացում. աշխատանքային կենսաթոշակները կբարձրանան 3000, իսկ նպաստները՝ 2700 դրամով:
Վարչապետի խոսքով, Հայաստանում իրականացվելու է աշխատավարձերի բարեփոխում: Քաղծառայողներին տրամադրվելու է սոցիալական վճարների փաթեթ, որով կկարողանան վճարել առողջապահական ծառայությունները, հիպոթեքային վարկերը եւ ուսման վարձերը: